Թմրանյութ վթարված մեքենայում

Նոյեմբերի 4-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, Թեւոսյան փողոցում մոտենալով էլեկտրասյանը բախված «Նիսան» մեքենային, սրահում նկատել են կանաչ գույնի երեք կաթոցիչ եւ պոլիէթիլենային մեկ փաթեթ:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեքենայի 26-ամյա վարորդը ներկայացրել է շագանակագույն զանգված եւ հայտնել, որ այն սփայս տեսակի թմրանյութ է՝ իր օգտագործման համար:

Վարորդը 27-ամյա ծանոթի հետ բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նշանակվել է փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր: