ՏԿԵ նախարարությունն առաջարկում է դիմումները,...

Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված`  ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն  առժամանակ կասեցնում է քաղաքացիների ընդունելությունները:

«Մինչեւ իրավիճակի կարգավորումը դադարեցվում է նաեւ թղթային տարբերակով դիմումների, գրությունների եւ առաջարկությունների ընդունումը:

Խնդրում ենք ձեր դիմումները, բողոքներն ու առաջարկություններն  ուղարկել պաշտոնական էլ․ փոստի՝ mta@mta.gov.am կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ https://e-request.am/hy/ միջոցով:

Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-18։00-ը, զանգահարել նախարարությունում գործող Թեժ գծի հեռախոսահամարին՝ 010 511 379»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում: