Տիկնոջն ասեք՝ գործովդ զբաղվիր, լուրջ թեմաների...

Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քիչ առաջ աչքովս ընկավ մի շատ «եվրոպական» ու շատ «անաչառ» հասարակական կազմակերպության ղեկավարի դիտարկումները իմ ելույթի կապակցությամբ, որին խինդ էր պարգեւել, որ շփոթմունքի արդյունքում ես հիշատակել էի ոչ թե «Սահմանադրական դատարանի մասին», այլ «ԱԺ կանոնակարգ» օրենքը: Դիտարկումս դրանից չէր փոխվելու։ Ակամայից հիշեցի այս կազմակերպության տարիներ առաջ գրված լալահառաչ նամակը ԵԽԽՎ հանձնաժողովներից մեկին, որի նպատակը հեղինակազրկելն էր մեր երկիրը ու երկրից ուղարկված թեկնածուներին։ Ադրբեջանի հետ նույն շարքում հայտնվելու համար։ Չստացվեց, մի ստիպեք բացահայտել ձեր չեղած բարոյական նկարագիրը։ Տիկնոջն ասեք գործովդ զբաղվիր, լուրջ թեմաների մի խառնվիր»։