Տիգրան Ավինյանը ուրբաթ օրը ոտքով կգնա աշխատան...

Ֆեյսբուքյան օգտատեր Մարիամ Պահլավունի գրել է․«Այսօր ոտքով եմ աշխատանքի գնացել: Ռոսիայից Մերգելյան: Հասցրեցի մտածեմ օրվա բոլոր անելիքներիս մասին: Ո՞վ է վաղը միանում ոտքով աշխատանքի գնալու արշավին: Ամեն մեկը իր տնից դեպի իր աշխատանքի վայր, անկախ հեռավորությունից: Թող մի օր մեքենաները քիչ լինեն ճանապարհներին, մենք էլ առողջ ակտիվությամբ սկսենք ուրբաթը: Ճանապարհին էլ մի սիրուն ֆոտո կնկարեք»։

Այս առաջարկին արձագանքել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ գրելով․«Ասում են՝ ուրբաթ օրերը ոտքով աշխատավայր գնալու համար շատ հարմար են։ Չնայած, որ հաճախ եմ աշխատանքի ոտքով հասնում, այս անգամ նույնպես մեծ հաճույքով միանում եմ նախաձեռնությանը»։