Տիգրան Ավինյանը լծված է «Լիդիան Արմենիա» ընկե...

Որոշ պաշտոնյաներ սկսել են ակտիվ գրառումներ կատարել ի պաշտպանություն Ամուլսարի հանքի շահագործման: Այս մասին այսօր Ամուլսարի թեմայով հանրային քննարկման ժամանակ Սարյանի պուրակում ասաց Հայաստանի բնապահպանական չակատի ներկայացուցիչ Աննա Շահնազարյանը․ «Վրդովվեցնող է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրառումը, նա շատ ակտիվորեն լծված է «Լիդիան Արմենիա» ընկերության օգտին գրառումներ անելով: Այսօր, կարծես թե, թվային տվյալներ է գրել տնտեսության հետ կապված:

Ասեմ, որ հանքարդյունաբերության հետ կապված թվեր լուսաբանելիս միշտ ներկայացվում են խոստացված, բայց ոչ իրական տվյալները, դա շատ կարևոր է նշել, երբեք չեն ներկայացնում ծախսերի թվերը, այնինչ դրանք տարբեր են»,-ասաց Աննա Շահնազարյանը: