Տիգրան Ավինյանի օգնականն ազատվել է պաշտոնից

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականն ազատվել է պաշտոնից։ Փետրվարի 28–ի որոշումը հրապարակվել է Կառավարության պաշտոնական կայքում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Սուրեն Գալստյանին ազատել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ։