Այսքան տարվա մեջ արդարադատության տգետ, անգրագետ ու անխելք նախարար դեռ չեմ տեսել

Arpine-Hovhannisyan1Անկեղծ ասած ես այսքան տարվա մեջ արդարադատության տգետ, անգրագետ ու անխելք նախարար դեռ չեմ տեսել: Ավելին որքան նկատել եմ էդ ոլորտի նախարարները միշտ էլ ամբողջ կառավարության կազմի մեջ առանձնացել են իրենց բարձր գրագիտությամբ, բայց այդ բոլորով հանդերձ արդարադատության ոլորտը Հայաստանում միշտ էլ եղել ու մնացել է ամենախայտառակ բնագավառներից մեկը, եթե չասենք ամենախայտառակը: Էնպես որ հիմա մի տեսակ չեմ հասկանում նոր նշանակման հետ կապված սոցկայքերի օգտատերերի ոչ իշխանական հատվածի էս համազգային խանդավառությունն ու հրավառությունը: Հայաստանում երբեք խելքն ու գրագիտությունը որեւէ բնագավառի բարելավման համար չափանիշ չի եղել:

Գրում է լրագրող Մկրտիչ Իսրայելյանը իր ֆեյսբուքյան էջում:

Դիտվել է 3,508 անգամ
 


Այս թեմայով