Տեղի է ունեցել Պզոյի դստեր հարսանիքը. Քավորը...

1in.am-ն է գրում և նշում, որ հարսանիքի քավորը Սամվել Ալեքսանյանն է։

Հարսի շորի դիզայները հայտնի Զահար Մուրադն է։ Շորը արժեցել է 17 հազար դոլար։ Կայքի տեղեկություններով  հարսանիքի խմիչքը՝ ալկոհոլային և ոչ ալկոհոլային, նախապես բեռնատարներով բերվել է ԱՄՆ-ից, իսկ քաղցրավենիքը՝ Դուբայից։

Ավելի վաղ «Ժամանակը» գրել էր, որ Պզոն աղջկա հարսանիքին հրավիրել է գողական և մերձգողական համայնքի հայտնի դեմքերին՝ միայն ԱՄՆ-ից 300 հրավիրյալ է մասնակցելու: