Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել եր...

2020 թվականի մայիսի 21-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի աշխատակիցները՝ ՀՀ պարետի N 74 որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով  ստուգումներ և մշտադիտարկումներ են իրականացրել Երևան երկաթուղային կայարանում՝ (Սասունցի Դավիթ կայարան) երկաթուղային տրանսպորտի գործունեության նկատմամբ, որի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։

Մասնավորապես ՝  վագոններում հայտնաբերվել են առանց դիմակների և ձեռնոցների ուղևորներ, մինչև նստեցում չի կատարվել ուղևորների ջերմաչափում, որոշ վագոններում բացակայել է ախտահանիչ նյութերը։

Հայտնաբերված խախտումների մասով կայարանի տնօրինությանը տրվել է պարտադիր կատարման ցուցումներ՝ սեղմ ժամանակահատվածում վերը նշված խախտումները վերացնելու ուղղությամբ։

2020թ մայիսի 25-ին կատարված կրկնակի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Տեսչական մարմնի կողմից հայտնաբերված խախտումները շտկվել են,  բացառությամբ նրա, որ որոշ վագոններում կրկին բացակայել է ախտահանիչ նյութերը։Տնօրինությունը նշված խախտումը պարտավորվել է վերացնել մեկ օրյա ժամանակահատվածում։

Հավելենք, որ մշտադիտարկման և ստուգման ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացվել է իրազեկման աշխատանքներ, տնօրինությանը տրամադրվել է համապատասխան ուղղեցույց՝ հետագա աշխատանքի ընթացքում  ՀՀ պարետի որոշման պահանջները պարտադիր կատարելու վերաբերյալ։