Տեսանյութ․ Զինվորների դիակները նախատոնական նվ...

Երեկ վարչապետ Փաշինյանի թիմին մոտ կանգնած լրատվամիջոցներից մեկը փորձեց Արցախի զորամասերում արձանագրված ինքնասպանությունները կապել նախկին իշխանությունների հետ․«Ինչու՞ են բոլորը զոհվում Ղարաբաղում և ինչու՞ են բոլոր զոհերը հայաստանցի: Կարիք կա՞ր, որ էս մասին էսքան բաց ասվեր: Ղարաբաղում Նիկոլ Փաշինյանի՞ց եք ձեր վրեժը լուծում: Էդ մարդուն կանչեք Ղարաբաղ կամ դուք եկեք Հայաստան և փորձեք հասկանալ՝ ի՞նչ խնդիր կա ձեր միջև, հատկապես ի՞նչը չեք կիսում, որ մեր տղաներով եք ուզում կիսել: Այդ տղաները մարդկային կյանքեր են, դրանք մսացու չեն: Այդ զոհերը ձեր կոնկրետ անվտանգությունն են, նրանց որ սպանում եք, հետո ումո՞վ եք խոսելու տարածաշրջանում ամենակայացած բանակի մասին»

Շատերը փորձեցին հասկանալ, թե ովքեր են կանգնած լրատվամիջոցի կողմից հանրությանը մատուցվող այս սադրանքի հետևում։ Հեռու փնտրել պետք է՝ այս ոճը հենց Փաշինյանի և իր քաղաքական կնքահոր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ոճն է։ Նրանք պատրաստ են շահարկել անգամ ամենասուրբ արժեքը, միայն թե իրենց համար անհրաժեշտ դիվիդետները քաղեն։

Որպեսզի քննարկումը առարկայական լինի, բերենք կոնկրետ օրինակ: 1999 թ․ ապրլի  7-ին Նիկոլ Փաշինյանի խմբագրությամբ հրատարակվող «Օրագիր» օրաթերթը՝ «Բանակը նվեր մատուցեց զինվորների մայրերին» վերտառությամբ հոդվածում, անդրադարձ է կատարում Արցախի բանակում տեղի ունեցած մի քանի ինքնասպանության դեպքի և զորամասերից Հայաստանի տարբեր բնակավայրեր տեղափոխված զինվորների դիակները համարում նախատոնական նվեր զինվորների մայրերին. «Վերջին օրերին ևս մի քանի դիակ ստացան զինվորների ծնողները: Քելբաջարից: Սա բանակի նախընտրական նվերն էր երևի, մայրության և գեղեցկության տոնի առթիվ»,-գրում է հոդվածագիր Նիկոլ Փաշինյանը: 

Մանրամասնները տեսանյութում․