Տեսանյութ․ Զելենսկու ավտոշարասյունը բախվել է...

Զապորոժիե մեկնող երեխաներին տեղափոխող ավտոբուսների շարասյունը վթարի է ենթարկվել։ Այս մասին հաղորդում է strana.ua-ն:

Նախնական տեղեկատվությամբ՝ պատահարի պատճառը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու շարասյան մեքենաների վազանցն էր։ «Երեխաներ տեղափոխող մեքենաներից առաջ անցան երկու Volkswagen Touareg Զելենսկու շարասյունից և անվտանգության ծառայության ավտոբուսը: Նրանք վերադառնում էին Կիև, իսկ Զելենսկին մայրաքաղաք էր թռել ինքնաթիռով,- ասել են ՊՊՎ-ում։

Պարբերականի աղբյուրը ՊՊՎ-ում վթարը կապել էր նաև նախագահի ավտոշարասյան վարորդների պակասի հետ։ Նրա տվյալներով՝ «30 վարորդից այժմ հաստիքում կեսն է աշխատում։ Կադրերի պակասի և խիտ գրաֆիկի պատճառով վարորդներն օրերով չեն քնում։ Այստեղից էլ ՃՏՊ-ն»։