Տեսանյութ․ Ղրղզստանի նախկին նախագահ Ատամբաեւը...

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաեւի  կողմնակիցները «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել են, որ ոստիկանությունը ձերբակալել է քաղաքական գործչին:

Ավելի վաղ Կոյ Տաշ գյուղում հատուկ գործողություն էր սկսվել:

Ատամբաեւի խորհրդական Կունդուզ Ժոլդուբաեւի խոսքով՝ նստավայրում գործում է հատուկ նշանակության ջոկատը, լսվում են հրաձգության ձայներ:

Ավելի վաղ 24.kg-ն հաղորդել էր, որ գրոհի ժամանակ տուժել է 10 մարդ: Հատուկ նշանակության ջոկատը կիրառել է ռետինե փամփուշտներ, աղմկաձայնային նռնակներ, քաղաքական գործչի կողմնակիցները պաշտպանվել են քարերով:

«Ապրիլ» հեռուստաալիքի տվյալներով, որն ուղիղ հեռարձակում է  իրականացնում, ուժայինները Ալմազբեկ Ատամբաեւին տնից դուրս են հանել: