Տեսանյութ․ Որտեղ է 50 մլն դոլարը․ հայտնի պրոդ...

 2018 թվականին Ռուսաստանի գերագույն դատարանը օրինական  ճանաչելով հոլիվուդյան կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին Հայաստանին հանձնելու մասին Գլխավոր դատախազության որոշումը նրան արտահանձնեց հայկական կողմին։ Հայաստանում նա անցնում է խարդախության մասին քրեական գործով։

 2017 թվականի հոկտեմբերից 59-ամյա պրոդյուսերը պահվում էր Մոսկվայի №4 մեկուսարանում («Մեդվեդ») Հայաստանի կողմից արտահանձնման հայցը ստանալու պատճառով։ Մարտիրոսյանը մեղադրվում է 2011-2013 թվականներին ֆիլմի իրավունքները գնելու համար հատկացրած 50 մլն դոլարի յուրացման մեջ։ Հայաստանում քրեական գործի հարուցումը բացատրվում է նրանով, որ հենց Երևանում է գտնվում Հայբիզնեսբանկի գլխամասային գրասենյակը։

Մարտիրսոյանի պաշտպանները պնդում են, որ կինոպրոդյուսերի նկատմամբ քրեական հետապնդումը կեղծված է։

Ստեփան Մարտիրոսյանը ՀՀ քաղաքացի է, սակայն արդեն 30 տարի ապրում է ԱՄՆ-ում։ Նրան ձերբակալել էին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում 2017 թվականի հոկտեմբերի 25-ին, երբ աշխատանքի բերումով Մոսկվա էր մեկնել։ Պարզվել էր, որ գործարարը հետախուզման մեջ է եղել։ Պաշտպանական կողմն ապշած է, թե ինչու է կինոպրոդյուսերին մեղադրանք առաջադրել հայկական կողմը, եթե այսպես կոչված խարդախության գործարքը իրականացվել է ԱՄՆ-ի տարածքում։

Մանրամասնները տեսանյութում․