Տեսանյութ․ Ուկրաինայում ձերբակալել են հանցավո...

Ուկրաինայի Պոլտավայի մարզում ձերբակալել են հայերից կազմված հանցավոր խմբավորման պարագլուխ, ծագումով Վրաստանից Սամվել Դոնեցկիին (Սամվել Մարտիրոսյան): Նա Ինտերպոլի կողմից հետախուզվում էր Հայաստանում դիտավորյալ սպանության կատարման համար։

Սակայն Ուկրաինայում նրա հանցավոր գործունեությունն «ավելի բազմազան» է եղել։ Դեռ 1990-ականներին նա հանցավոր խմբավորում է ղեկավարել Դոնեցկում, ապա ազդեցությունը տարածել է արևելյան Ուկրաինայի մյուս՝ Զապորոժյեի ու Պոլտավայի մարզերում։ Խմբավորման անդամները մեղադրվում են ռեկետի, մարդկանց առևանգման, զենքի վաճառքի, ֆիզիկական հաշվեհարդարի և պատվերով սպանությունների համար։

Նրանց պարագլուխը՝ Սամվել Դոնեցկի անունով հայտնի Մարտիրոսյանը, մի անգամ արդեն դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, սակայն հանցավոր ու կոռուպցիոն մեխանզմով դուրս է եկել բանտից։ Եվս մեկ անգամ նա ազատազրկումը կրել է 3,5 տարի կալանքի տակ գտնվելով։

Այս անգամ նրա հետ ձերբակալել են նրա կին հանցակցին և երկու կամակատարներին։ Իսկ նրանց մեքենայից զննությամբ հայտնաբերվել են զենքեր ու մահակներ, որոնք ներկայացված են տեսանյութում։