Տեսանյութ․ Ուկրաինական Boeing 737-ը կործանվել...

Ուկրաինական ինքնաթիռը, որում 170 ուղևոր է եղել, կործանվել է Թեհրանի «Իմամ Հոմեյնիի» անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո։

Ինչպես փոխանցում է Tasnim գործակալությունը, Boeing 737-ը կործանվել է «տեխնիկական խնդիրների» պատճառով։

Ինչպես հայտնում է իրանական Press TV-ն՝ հղում անելով Իրանի արտակարգ իրավիճակների նախարարությանը հայտնում են, որ ավիավթարից ողջ մնացած մարդկանց գտնելու շանս չկա: