Տեսանյութ․ Տավուշի ոստիկանները հերթական ապօրի...

ՀՀ ոստիկանությունից հայտնում են՝ ապօրինի ծառահատումների դեմ պայքարը շարունակվում է: Օգոստոսի 5-ին Տավուշի մարզի ոստիկանները հերթական դեպքն են բացահայտել:

Ժամը 4:30-ի սահմաններում ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Իջանի ռեստորաններից մեկի մոտ ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով «Վոլվո» մակնիշի բեռնատար են կանգնեցրել: Արտաքուստ ոչինչ չի երևացել: Բեռնախցիկը կնքված է եղել:

29-ամյա վարորդը, որն Արարատի մարզի Դարակերտ գյուղից էր, առանց համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու հայտնել է, որ մեքենայում 15 խ/մ կողահատ տախտակներ են բարձված: Բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հետագա միջոցառումներով պարզվել է` փայտանյութը պատկանում է Բերդավան գյուղի 39-ամյա մի բնակչի: Նա հրավիրվել է բաժին: Տախտակները Նոյեմբերյանում էր ձեռք բերել:

Բեռնատարի զննությամբ 16 խ/մ-ից ավելի հաճարենու և կաղնու կողահատ տախտակներից զատ իրավապահները հայտնաբերել են նաև 245 պարկ փայտածուխ:

Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: