Քաղաքագետ ներկայացող Ստյոպա Սաֆարյանը հանցագործության մասին հաղորդում է տվել ֆեյսբուքյան «Խառնաշփոթ» էջի մասով։ Հրապարակային զրպարտել նաև politik.am-ին այդ էջի հետ կապ ունենալու մեջ։ Այն, որ Սաֆարյանի մեղադրանքները անհիմն են և նման են 30-ական թվականներին ԽՍՀՄ-ում ավանդույթ դարձած մատնագրերին դա ակնառու է, և կարիք չկա շատ ծանր տանելու։
Բայց հետաքրքիր է պարզել, թե ինչով էր զբաղված Ստյոպա Սաֆարյանը, երբ ընդդիմությունը պայքարում էր Սերժ Սարգսյանի իշխանության դեմ։ Այս բանն էլ պարզելու համար կարիք չի լինի, որպեսզի մեր կողմից որևէ բան գրենք, պարզապես կվերահրապարակենք «Չորրորդ իշխանություն» թերթի տարիներ առաջ հրապարակած մի հոդված, որում խոսվում է այն դրդապատճառների մասին հանուն որոնց Սաֆարյանը սևացնում էր ընդդիմադիր ուժերի կողմից ձևավորված դաշինքը, որի նպատակը Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելն էր։ Հոդվածում մասնավորապես ասվում է․«Չնայած «Ժառանգությունն» ընդդիմադիր քառյակի անդամ է, սակայն այս կուսակցության վարչության նախկին անդամ Ստյոպա Սաֆարյանը պարբերաբար ցեխ է շպրտում ընդդիմության հասցեին։ «ՉԻ» աղբյուրների պնդմամբ, նրա այս քայլերը լուրջ «մոտիվացիա» ունեն. Ստյոպա Սաֆարյանն ունի ընտանեկան բիզնես։ Խոսքը Նոր Նորքում Սաֆարյանի ատամնաբուժարանի մասին է. այն աշխատեցնում է Սաֆարյանի կինը՝ Արմինե Մանուչարյանը։ Հասկանալի է՝ Հայաստանում բիզնես ունենալու եւ այն զարգացնելու համար անհրաժեշտ է իշխանությունների եթե ոչ հովանավորությունը, ապա գոնե բարեհաճությունը։ Դե ընդդիմությանը քննադատելով էլ Սաֆարյանը ձեռք է բերում դա»։
Անհրաժեշտ է հիշեցնել նաև Ստյոպա Սաֆարյանի մասին հայտնի լրագրող Էդիկ Անդրեասյանի արձագանքը, երբ Սաֆարյանը տղամարդուն ոչ վայել էր իրեն պահել․
«Նախկին ժառանգական, հիմա չգիտեմ ինչական Ստյոպա Սաֆարյանը մի գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որն ըստ էության մարտահրավեր է` նետված ինձ: Ստորև բերում եմ նրա երկար-բարակ գրառումը, որի համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել դեռևս անցյալ տարվա նոյեմբերի 30-ի Hraparak.am-ում մեր փոքրիկ ռեպլիկը Աշոտյանախառը մի լուսանկարի առիթով:
«Երբ ֆեյսբուքյան մի երեք տասնյակ օգտատեր (ովքեր միմյանց հետ ամեն օր շփվում են վիտուալ տարածքում) Աշոտյանի հետ միասին գնացին խաշ ուտելու, ՀՅԴ ականավոր պաշտպան Էդիկ Անդրեասյանը մի նյութ երկնեց դրա մասին՝ ինձ մեղադրելով անսկզբունքայնության մեջ: «Խմբակային այս լուսանկարի զարդն էլ, անշուշտ, Ստյոպա Սաֆարյանն է՝ իր խաշահամ ապուշ ժպիտով: Ոչ մի սկզբունք: Ականջդ կանչի Տիգրան Կարապետիչ... ԱԼՄ-ում ո՜նց էր փետրում սրան՝ իր առաջնորդով հանդերձ»: Էդիկ Անդրեասյան:
Ահավասիկ մոլեռանդ, ֆանատ, ֆունդամենտալիստ, ծայրահեղական դաշնակի գրվածքը իմ մասին: Արամ Աբրահամյանի նման շատ եմ սիրում մարդկանց հիշեցնել, այս պարագայում Էդիկ Անդրեասյանի ապրած կյանքը... Ինչ իմանար շատ «սկզբունքային» Էդիկ Անդրեասյանը, որ իմ հարաբերությունները բոլորի՝ այդ թվում Արմեն Աշոտյանի հետ մնալու են նույն մակարդակին (քաղքականապես միմյանց ընդդիմախոս, մարդկայինը չտրորող), բայց այ ինքը շատ սկզբունքային կերպով հայտնվելու էր նոր կոալիցիայի մեջ: Տեսենես այս տողերից հետո ներողություն կխնդրի շատ սկզբունքային ընկեր Էդիկը. ինչպես նկատում է, ոչ թե ես եմ հայտնվել իշխանության մեջ ու լափամանին մոտ, այլ ինքը.... Vahe Makaryan, Hasmik Sargis Babajanyan Van Sevan ջան, մի խաբարը տեղ հասցրեք: Սպասելու եմ:
Քաջարի դաշնակը պետք է որ ներողություն խնդրի, հապա, հապա... Այլապես քաջարի չէ...»: Գրառման վերջը:
Ստյոպային միանգամից ասեմ, որ իրեն պատասխանելու համար ոչ թե քաջություն, այլ հավես, մի քիչ էլ ժամանակ է միայն պետք: Հուրախություն իրեն` կարծես գտնվեց թե մեկը և թե մյուսը:
Սկսեմ խնդրանքով: Ստյոպ, մի հատ խմբագրի այս նախադասությունը` «Արամ Աբրահամյանի նման շատ եմ սիրում մարդկանց հիշեցնել, այս պարագայում Էդիկ Անդրեասյանի ապրած կյանքը...»: Ես լավ չեմ հասկանում` ինչո՞ւ ես որոշել մարդկանց հիշեցնել իմ ապրած կյանքը: Առավել ևս չեմ հասկանում, թե ինչպես ես դա անելու, երբ բացարձակապես տեղյակ չես իմ ապրած կյանքից:
Իհարկե շնորհակալ եմ Ստյոպայի մեծարանքի համար, որ ինձ անվանել է Դաշնակցության ականավոր պաշտպան, բայց դրա կարիքը չկար, որովհետև Դաշնակցությունը պաշտպաններ չունի և, երբ տեղը գալիս է, ինքն է պաշտպանում բոլորին, այդ թվում և Ստյոպա Սաֆարյանին ու Արմեն Աշոտյանին:
Ստյոպա Սաֆարյանը Արմեն Աշոտյանի հետ խաշ ուտելուց հետո
Ստյոպա, դու ծանո՞թ ես լայն տարածում ունեցող այս ասացվածքին` ավելի լավ է օդը կեղտոտել ազնվորեն ու բարձրաձայն, քան նենգորեն և առանց ձայնի (հուսամ` համապատասխան բայերը ինքդ կգտնես): Եթե տեղյակ ես, ապա բարի եղիր ասել, թե ինչո՞ւ էիր լռում և առաջինը ինքդ չտեղադրեցիր հանրաքվեի նախօրյակին արված այս լուսանկարը, որ խոսում է ամեն ինչի մասին, բացառությամբ սկզբունքայնության: Վախենում էիր սկանդալի՞ց: Ինչո՞ւ պետք է ես քեզնից ներողություն խնդրեմ,: Մի՞թե այն բանի համար, որ սկզբունքային Րաֆֆին պատռում է հանրաքվեի թերթիկը, իսկ սկզբունքային Ստյոպան «Այո»-ի շտաբում խաշ է ուտում Աշոտյանի հետ:
Ասում ես` կոալիցիա, լափաման... Զարմանում եմ: Շենքին-շնորհքին վերլուծական կենտրոնի տնօրեն մարդ ես: Մի հատ գրածդ նորից կարդա: Եթե այդ նույն մտածողությամբ էլ տարածաշրջանային վերլուծություններ ես անում, ասա` կորանք:
Միանգամայն հնարավոր է, որ Աշոտյանն է քեզ կարգադրել` մի հատ բզբզել այս պատմությունը` բնականաբար Դաշնակցության անվան շահարկումով: Բայց սա դեռ ամենահետաքրիրը չէ, Ստյոպ: Այս լուսանկարի մասին մենք կհիշենք մեկ էլ այն ժամանակ, երբ Արմեն Աշոտյանի անլուր ջանքերով ու պնդմամբ քո անունը հայտնվի ՀՀԿ-ի կամ հենց «Ժառանգության» ցուցակում:
Հո չվախեցա՞ր...
Հ.Գ. Ստյոպա, հաջորդիվ, խնդրում եմ, նշիր մեկ հատիկ գաղափար, որի հետ կապված դու և Աշոտյանը, քո խոսքով, «քաղաքականապես ընդդիմախոսներ» եք: Ուրիշ բան չմտածես, սա զուտ լրագրողական հետաքրքրասիրություն է:
Էդիկ Անդրեասյան»։
Ահա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի կարծիքը Ստյոպա Սաֆարյանի մասին։
Չպետք է մոռանալ նաև, որ Ստյոպա Սաֆարյանը մինչև հեղափոխությունը դասվանդել է ՀՀԿ դպրոցում և մեծ ուրախությամբ քննարկում էր դպրոցի ստեղծած հնարավորությունները նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Հետաքրքիր է այդ ժամանակ Սաֆարյանը չգիտեր, որ հասարակությունը չի ընդունում ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին։
Հ․Գ․ Մեր կողմից ոչինչ չենք ավելացնում, չենք վիրավորում Սաֆարյանին և չենք մեղադրում նրան անառակությամբ զբաղվելու մեջ։ Մենք ներկայացնում ենք փաստեր, իսկ հասարակությունը թող ձևավորի իր կարծիքը։