Տեսանյութ․ Շիշկինը շարունակում է մնալ Հայաստա...

Օրերս լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Հայաստանը, խորամուխ լինելով ռուս քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին ապաստան տալու խնդրի էության մեջ ու վախենալով անցանկալի զարգացումներից, արտահանձնել է նրան Ռուսաստանի Դաշնությանը։

Այսօր, սակայն, ռուս քաղաքական գործչին մենք հանդիպեցինք Հանրապետության հրապարակում։ Շիշկինը Politik.am-ի հետ զրույցում հերքեց տարածված տեղեկատվությունը և ասաց, որ դեռ զբաղվում է իր փաստաթղթերով։ Հայաստանում Շիշկինը երկար չի պատրաստվում մնալ, և, ըստ ամենայնի, ապաստան կհայցի Գերմանիայից։

Մանրամասները՝ տեսանյութում․