Նիկոլ Փաշինյանը և իր թիմը շարունակում են ամենատարբեր միջոցներն օգտագործել, որպեսզի լռեցնեն իրենց քննադատող լրատվամիջոցներին և հասարակական-քաղաքական շրջանակներին։ Այս անգամ փորձ է արվում օգտագործել բարոյահոգեբանական ճնշման միջոցը։
Ադրբեջանի սադրիչ գործողություններից հետո իշխանական պրոպագանդան պնդում է, որ իրենց քննադատելը «Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել է»։ Ավելին իշխանության թևից կան պնդումներ, որ ընդդիմությունը մտահոգ է, որ հայկական բանակը հաղթական դիրքերում է ու հնարավորություն չկա մեղադրելու այս իշխանություններին։
Հետաքրքիր է, որ համախմբման կոչ անող իշխանությունները իրենց ընդդիմադիր տարիներին հակառակ վարքն էին ցուցաբերում Ապրիլյան պատերազմի օրերին և դրանից օրեր անց։ Եվ եթե ելնենք նրանց այօրվա տրամաբանությամբ, ապա կստացվի, որ այն ժամանակ իրեն էին «Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնում»։
Մանրամասները տեսանյութում․