Տեսանյութ․ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Քիմ Քար...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է WCIT 2019 ՏՏ 23-րդ համաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած Քիմ Քարդաշյանին:

«Սիրելի´ Քիմ, հաճելի է Ձեզ հանդիպել, Ձեր շնորհիվ Հայաստանի հանդեպ միջազգային հետաքրքրությունը ընդլայնվում է, կարծում եմ, որ դուք կշարունակեք այդպես անել»,- ասաց Փաշինյանը:

Քիմ Քարդաշյանը իր հերթին նշեց, որ Հայաստանի բնակչության 50 տոկոսից ավելին կին է և իր համար հաճելի է իր արտադրանքը փորձել բերել Հայաստան և ինչ-որ բան անել Հայաստանի համար:

Փաշինյանի և Քարդաշյանի հանդիպումը այնուհետ շարունակվեց փակ դռների հետևում: