Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանի պոպուլիզմին ռացիոն...

Ամռան հետ կապված մի քանի կարևոր բան կարող եմ առանձնացնել երեք ֆրոնտով՝  արժեքային, անվտանգության՝ Արցախի հետ կապված, և տնտեսական՝  Ամուլսար: Այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ ամփոփելով վերջին ամիսների զարգացումները: 

«Կառավարության ղեկավարը իր թիմով իր ոճի մեջ էր՝  սելֆիներ, աննպատակ լայվեր, տեսարաններ: Փաշինյանը գրեթե մեկուկես տարի է՝  հասարկությանը «կերակրում» է տեսարններով, և պետք է ասեմ` իրական օրակարգը փոխելը և որոշակի խավի պոպուլիզմով գայթակղելը իր մոտ դեռ ստացվում է:

Արցախում Նիկոլ Փաշինյանը շատ վտանգավոր հայտարարություն արեց: Ինքը դասական պոպուլիստ է: Վերջիններս ավելի շատ մտածում են՝ ինչպես դուր գալ հանրությունը, այլ ոչ թե ինչպես օգուտ տալ պետությունը: Այդ վայրկյանական էֆեկտի համարի նա փորձում է ամբոխին դուր գալ՝  Արցախում բացականչելով «Միացում-միացում» կամ «Արցախը Հայաստան է, և վերջ»:

Եթե դու դա ասում ես, ուրեմն տեր պետք է լինես, եթե նա դա ասում է, և ԱԳՆ-ն երկու օր հետո լրիվ այլ հայտարարություն է անում, ապա քանի՞ կոպեկ արժե վարչապետի այդ հայտարարությունը: Արցախյան կոնֆլիկտոլոգիային քիչ թե շատ ծանոթ մարդը կարո՞ղ է նշել, թե Նիկոլ Փաշինյանի՝ նշածս վանկարկումները ինչ օգուտ տվեցին բանակցային գործընթացում Արցախի վերադարձին: 

Խոսում եմ փաստերով՝  մենք իրեն ժառանգել ենք Սանկտ-Պետերբուրգ, Վինեննա, Ժնև օրակարգեր, որոնք ոչ այլ ինչ էին, քան դեղին քարտ Ադրբեջանին՝  Ապրիլյան պատերազմի վերսկսման սանձազերծման համար: Ադրբեջանը ակնհայտորեն դեմ էր դրա իրագործմանը, և պարզ տրամաբանությամբ, եթե Ադրբեջանը մի բանի դեմ է, ուրեմն դա բխում է մեր շահերից: Նիկոլ Փաշինյանն այս օրակարգերը փոխակերպեց Դուշամբեի «վերելակային» պայմանավորվածությամբ, որի արդյունքում մի քանի ամիս զինադադարը պահպանվեց, բայց այդ ընթացքում Ալիևին հաջողվեց Նախիջևանում 11 հազար հեկտար իրենց վերահսկողության տակ առնել»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով Ամուլսարի շահագործման հարցին վերջինս նշեց՝ գործադիրի ղեկավարը իր ողջ քաղաքական կարիերայի ընթացքում խոսել է, որ Ամուլսարը ծախվել է, կա կոռուպցիոն գործարք, հիմա իր իշխանության օրոք իրականացված փորձաքնությունը, որի համար պետբուջեից 400 հազար դոլար է տրամադրվել, տվել է նույն եզրակացությունը, ինչ տրվել է նախկին իշխանության ժամանակ: 

«Փաշինյանը իր ողջ քաղաքական կապիտալը կուտակել է դիմացինի մասին սուտ լուրեր տարածելու միջոցով: Կարմիր գծերից էր խոսում, իր գալուց հետո դրանք մնացել են, ԵԱՏՄ-ն սպառնալիք էր համարում Հայաստանի համար, դառնալով վարչապետ այսօր «սպասիբոներ» է շռայլում դրա ղեկավարությանը: Նիկոլ Փաշինյանի պոպուլիզմին ռացիոնալ մտածողություն է պետք հակադրել, և Նիկոլ Փաշինյան պատգանավորն ու վարչապետը հակադրության մեջ են»,- ամփոփեց նա:

Զրույցը մանրամասն՝ ստորև.