Տեսանյութ․ Մասիս Մայիլյանի դաշնակիցը պնդում է...

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Արցախի նախագահական առաջիկա ընտրություններում Մասիս Մայիլյանի հիմնական դաշնակիցը Սամվել  Բաբայանն է։ Վերջինիս ղեկավարած կուսակցությունն այս մասով հայտարարություն էր տարածել․ «Մասիս Մայիլյանը սկզբունքորեն ընդունում է կուսակցության ներկայացրած նախընտրական ծրագիրը և պատրաստ է նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո իրականացնել այն:  Կոչ ենք անում բոլոր ուժերին դրսևորել քաղաքական կամք՝ հրաժարվել նեղ անձնային շահերից, համախմբվել ժողովրդի և պետության հետաքրքրությունների շուրջ և առաջիկա նախագահական ընտրություններում սատարել Մասիս Մայիլյանի թեկնածությունը՝ ի հաստատումն ժողովրդաիշխանության»,-ասվում է Բաբայանի ղեկավարած կուսակցության տարածած հաղորդագրությունում:

Հետաքրքիր է, որ Մայիլյանը Արցախում հայտարարում է, որ իրեն աջակցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց միևանույն ժամանակ դաշինք է կնքում մի գործչի հետ, որը ամիսներ առաջ Արցախում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ պնդում էր, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են հող հանձնել․«Ձեզ պարզ բացատրում եմ` նստած քննարկում են, որ Լաչինի միջանցով պետք է по пластунски գնաք գաք, չի ասում հարգելի վարչապետ դա անհնարին է անել»,-հայտարարել էր Սամվել Բաբայանը: