Տեսանյութ. Իշխանության նկատմամբ վստահության ա...

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնեց, որ Ամուլսարի հարցը կարող է լուծվել իշխանության նկատմամբ վստահության հանրաքվեի միջոցով։

«Եթե ջերմուկցիների համար մեր բացատրությունները կլինեն անընդունելի կամ հասարակության լայն շրջանակների համար լինեն անընդունելի, ապա դա ունի շատ հասարակ լուծում։ Կարելի է նախաձեռնել անվստահություն իշխանությունների նկատմամբ, անցկացնել հանրաքվե՝ իշխանությունների նկատմամբ վստահության կամ անվստահության և ըստ այդմ՝ անել հաջորդ քայլերը։ Եթե, ենթադրենք, հանրաքվեի արդյունքով հասարակության մեծամասնությունը չի վստահում իշխանություններին, ապա կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրություններ, որտեղ մեր թիմը նորից հանդես կգա այն տեսակետներով, որն ունեցել է։ Կհայնտվեն թիմեր, որոնք կասեն՝ մենք կգանք և Ամուլսարը կփակենք։ Եվ այդ ժամանակ ժողովուրդն իր ընտրությունը կկայացնի»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ իշխանության նկատմամբ վստահության աստիճանը դեռևս բավական բարձր է.

«Ժողովուրդը կարող է անվստահությամբ լցվել իմ, որևէ մարզպետի, նախարարի նկատմամբ, բայց վարչապետի վարկանիշը շարունակում է մնալ բարձր։ Հետևաբար չեմ կարծում, որ հանրաքվեի դեպքում մեր թիմը պարտություն կրի։

Աղազարյանը նաև կարծիք հայտնեց, որ դա քաղաքակիրթ լուծում է, որպեսզի բոլորը՝ կապանցին, նոյեմբերյանցին, ջերմուկցին ընդունեն, որ իշխանության նկատմամբ վստահությունն ունի ամենաբարձր աստիճան։