Տեսանյութ․ Հովիկ Աղազարյանը դեմ է, որ կառավար...

Ազգային Ժողովի իշխանական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի օգնական Հրաչյա Հարությունյանը սեռական բնույթի հայհոյանք է գրել բոլոր նրանց մասին, ովքեր կարծում են, որ կառավարությունը թերանում է կորանավիրուսի դեմ տարվող աշխատանքներում։

Հետաքրքիր է, որ պատգամավորի օգնականի այս գրառումը հավանել են Ազգային Ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Ըստ էության նրանք միացել են նրա կարծիքին և կարծում են, որ նրա կողմից նշված հայհոյանքին արժանի են այն քաղաքացիները ովքեր կարծում են, որ կառավարությունը թերացել է։

Politik.am-ը կապ հաստատեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, որպեսզի ճշտի, թե ինչու՞ է իշխանության քննադատներին տրված նման որակմանը հավանություն տվել։ Հովիկ Աղազարյանն ասաց, որ համաձայն չէ նման որակման հետ և իր համար անընդունելի են նման որակումները։ Մեր ճշտող հարցին՝ այդ դեպքում ինչու՞ է հավանել կառավարության թերացումները նկատող քաղաքացիների հասցեին սեռական բնույթի հայհոյանք պարունակող գրառումը՝ Հովիկ Աղազարյանը իրեն հատուկ, անհասկանալի պատասխան տվեց․ «Ես համաձայն չեմ ձեր ձևակերպման հետ: Իմ կարծիքով դուք ճիշտ չեք հասկացել գրառման իմաստը»։