Տեսանյութ․ Գագիկ Ծառուկյանն անձամբ է շնորհավո...

Այսօր օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ծննդյան 55 ամյակն է: Նա այսօր բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել աշխարհի տարբեր ծայրերից: Լեգենդար մարզիկին ու մարզչին անձամբ շնորհավորելու էր գնացել նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով մշտապես ուշադրության կենտրոնում է պահում հայկական սպորտի նվիրյալներին: