Տեսանյութ․ Բողոքի ակցիա կառավարության դիմաց․...

ՀՀ Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց։

Առողջապահության նախարարի հրամանով՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից: Կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը: Որոշման հետ համաձայն չէ կենտրոնի աշխատակազմը, որը և նախօրեին իր բողոքն էր հայտնել։ Փետրվարի 26-ի երեկոյան ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանը բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հիմնարկի կնիքը, բանալիներ և փաստաթղթեր նորանշանակ ղեկավարին չտալու համար։ Ավելի ուշ նրան ազատ էին արձակել։ Տարբեր խնդիրներ ունեցող մի շարք քաղաքացիներ ևս ակցիաներ են անում կառավարության դիմաց, իսկ ներսում կառավարության նիստ է։