Տեսանյութ. Ամենևին չեմ կարծում, որ Հրայր Թովմ...

«Հետևելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում և դրա շուրջ ստեղծված իրավիճակին՝ չեմ կարող չկիսել այդ կապակցությամբ հանրության շրջանում տեղ գտած մտահոգությունները», - օրերս խորհրդարանում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Միրզոյանը նաև կարծիք էր հայտնել, որ Ազգային ժողովը՝ որպես «ժողովրդի օրինական և լեգիտիմ ներկայացուցիչ և առաջնային մանդատով օժտված միակ պետական ինստիտուտ, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իր դիրքորոշումը պիտի արտահայտի վերը նկարագրված խնդիրների և իրավիճակի կապակցությամբ»:

Արարատի Միրզոյանի այս հայտարարությունը հակասում է 2018 թվականին լրագրողների հետ զրույցում իր արած մեկ այլ հայտարարության: Այն ժամանակ լրագրողի հարցին, թե արդյո՞ք պետք է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական տա Արարատ Միրզոյանը պատասխանել էր.«Ամենևին չեմ կարծում, որ Հրայր Թովմասյանի հրաժարականի անհրաժեշտությունը կա և ընդհանրապես դա իմ իրավասությունների տիրույթում չէ»: