Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հուլիսի 12-ից Ադրբեջանը Տավուշի մարզի հետ սահմանակից հատվածում սադրիչ գործողություններ է նախաձեռնել։ Ադրբեջանական սադրանքը արժանի հակահարված է ստացել մեր բանակի կողմից։
Արբեջանցիների շրջանում խուճապ է սկսել։ Այս մասին գրում են ադրբեջանցի օգտատերերը։ Օգտատերերից մեկը, որը պարբերաբար բանակին առնչվող հրապարակումներ է անում հրապարակել է տեսանյութ, թե ինչպես են շտապօգնության մեքենաները տեղափոխում ադրբեջանցի զնիվորների դիակները։ Նույն էջում հրապարակված են սպանվածների անունները և անձնական տվյալները։