Մահացել է Tert.am-ի նախկին գլխավոր խմբագիր Գևորգ Սահակյանը

981283_10201498173163259_1588947199_o_1228

Երեկ երեկոյան ծանր հիվանդությունից մահացել է Tert.am լրատվական կայքի նախկին գլխավոր խմբագիր Գևորգ Սահակյանը:

Գևորգ Սահակյանը Tert.am կայքի գլխավոր խմբագիրն է եղել 2011-2013թթ, նախքան այդ հիմնադրման օրվանից եղել է «Business Class» ամսագրի գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Կապիտալ» օրաթերթում:
Գևորգն առանձնանում էր բարձր պրոֆեսիոնալիզմով, լսարանին հետաքրքիր, թարմ, լրատվություն  մատուցելու կարողությամբ, սկզբունքայնությամբ, մարդկային ջերմ որակներով, բացառիկ  հայրենասիրությամբ:

Գևորգ Սահակյանը 34 տարեկան էր։

 

Դիտվել է 161 անգամ
 


Այս թեմայով