Մոսկվայի Տագանսկի դատարանը բավարարել է «Ռոսկոմնադզորի» պահանջը` Telegram-ի արգելափակման մասին: Մեսենջերը ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանը չի տրամադրել օգտատերերի գաղտնագերծման «բանալիները», հայտնում է ТАСС-ի թղթակիցը:
«Դատարանը որոշել է բավարարել «Ռոսկոմնադզորի» պահանջը», — դատավճիռը հրապարակել է դատավոր Յուլյա Սմոլինան:
Հայցը դիտարկելու համար դատարանից պահանջվել է 20 րոպե, ևս 40 րոպե անց դատավորը հայտնել է որոշման մասին: