114 թեժ գծի համար նոր պայմանագիր կկնքվի. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

Սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքացիների ահազանգերը սպասարկող 114 թեժ գիծ ծառայությունը 2018թ. տարեվերջին ավարտվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագիրը, սակայն նորը դեռ չի կնքվել:

Ամսական առնվազն 15.000 շահառուի զանգերը սպասարկող անձնակազմը այժմ աշխատում է առանց վճարման` հույսով, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Զառա Բաթոյանը խնդրին  հիմնավոր լուծում կգտնի: Նման իրավիճակում է նաև «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնի» հիմնադրամը:

Politik.am-ի հարցին թե կա՞ն արդյոք նախատեսված քայլեր, արդյո՞ք հնարավոր է կիրառվի Կառավարության «օպտիմալացման» ծրագիրը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվության բաժնից պատասխանեցին.

«Դիմել ենք կառավություն թույլ տալու համար, որ առամսյա ժամկետով նորից պայմանագիր կնքել 114 թեժ գծի  և «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնի» հիմնադրամի հետ: Պայմանագրից հետո կհայտարավի մրցույթ և մրցույթի արդյունքներով արդեն ծառայության համար պայմանագիրվ կկնքվի»:

Լրատվության բաժինց ավելացրին, որ նախարարությունը աշխատավարձերի մասով իրավասու չէ, քանի որ վճարվումը կատարվում է Նորքից:

Այս թեմայով