12 զոհ, 30 տուժած և 16 անհայտ կորած. Վրաստանում սուգ է հայտարարված

ԹբիլիսիՀունիսի 15-ի ժամը 08.30-ի դրությամբ կան 12 զոհ, 30 տուժած և 16 անհայտ կորած:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Անցած գիշեր տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները։

Ջրով լցվել են անցումները, նկուղները և հարյուրավոր տների առաջին հարկերը։

Դեպքի վայրում են պարեկներն ու փրկարարները:

Հեղեղի հետևանքով քաղաքի մի շարք թաղամասերում դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։

ՀՀ ՏԿ և ԱԻն ՃԿԱ կենտրոնից կապ է հաստատավել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից հայտնեցին, որ կա ութ զոհ, որոնցից մեկը փրկարար է,  ութ անհայտ կորած, տուժածների թիվը ճշտվում է, մայրաքաղաք Թբիլիսիի որոշ ճանապարհներ փակ են, իրականացվում են մաքրման աշխատանքներ:

Բացի այդ, կենդանաբանական այգուց փախել են գիշատիչներ։

Նախնական տվյալներով զոհերի մեջ ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան:

Հունիսի 15-ին Վրաստանում սգո օր է հայտարարված:

 

 


Այս թեմայով