Տավուշի մարզը գնդակոծվում է, հակառակորդի կրակոցից 3 կին է զոհվել. լրացվող

108988-1024x582Տավուշի մարզի Պառավաքար գյուղում հակառակորդի կրակոցից զոհվել է 83-ամյա կին:Այս լուրը հաստատեց Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը:Գյուղապետը նշեց նաև ,որ այս պահին գյուղը հակառակորդի կողմից գնդակոծվում է տարբեր տրամաչափի զինատեսակներից:

Լրացում 21.23 —

Բերդավան գյուղում այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հակառակորդի կրակոցներից զոհվել է  2 կին:

Զոհված կանանցից մեկը 94-ամյա Շուշան Ասատրյանն է, մյուսը՝ 41-ամյա Սոնա Ռևազյանը: Նախնական տեղեկություններով, ևս երկու մարդ վիրավորվել է Բերդավանում:

 

Լրացում 21.30 —

Քիչ առաջ Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից տեղեկացանք, որ քաղաքը կրակի տակ է գտնվում:

 

Լրացում 21.26 —

Բերդավան գյուղում  վիրավորվել է 2 քաղաքացի

NEWS.am— տեղեկություններով վիրավորները տեղափոխվել են Նոյեմբերյանի հիվանդանոց, երկուսն էլ բեկորային վնասվածքներ ունեն:

Վիրավորներից մեկը 62-ամյա Արտիկ Մարաթյանն է, մյուսը՝ Արմեն Հախվերդյանը, որը մեր տեղեկություններով մոտ 35 տարեկան է: Վիրավորների մասին տեղեկություններ կհաղորդենք ավելի ուշ:

 

Լրացում 22.30-

Ադրբեջանի կողմից կրակոցների հետևանքով վիրավորվել են Այգեհովիտ գյուղի բնակիչներ, 84-ամյա Գուրգեն Սիմոնյանը և 45-ամյա Նունե  Շահնազարյանը:Նրանք տեղափոխվել են Իջևանի հիվանդանոց ։

 

Լրացում 22:50-

Բերդավանում վիրավորների թիվը հասել է 3-ի: Բերդավանում և Պառավաքարում հակառակորդի կողմից ազգային թշնամանքի հողի վրա 6 քաղաքացիների (3 սպանված, 3 վիրավոր) սպանելու և սպանելու փորձի դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեուն քրգործ է հարուցվել: Քրեական գործ է հարուցվել նաև գյուղերի բնակիչներին նյութական վնաս պատճառելու դեպքերի առթիվ: Բանն այն է, որ գյուղերի գնդակոծությունների հետեւանքով բազմաթիվ տներ են վնասվել:

 

Լրացում  09.25.15

11.23

Այժմ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը:

Հայ զինծառայողների շրջանում զոհեր եւ վիրավորներ չկան:Ադրբեջանական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ:

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Տավուշի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծման հետեւանքով 3 խաղաղ բնակիչ է զոհվե:

Հայկական կողմն ունի 4 վիրավոր, որոնք քաղաքացիական անձիք են:Վիրավորներից մեկը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:

Դիտվել է 1,079 անգամ
 


Այս թեմայով