«Թավշյա կոռուպցիա՞»․ Լոռու մարզպետարանի վարչո...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է հայտարարում, որ իր կառավարման ընթացքում Հայաստանում վերացել է համակարգային կոռուպցիան։ Իրականում առկա փաստերը բոլորովին այլ բանի մասին են խոսում։ 

Այս ընթացքում մենք հասցրել ենք մի քանի աղմկահարույց դեպքերի մասին խոսել։ Այսօր անդրադարձ կկատարենք Լոռու մարզում «գոյություն չունեցող» ենթադրյալ կոռուպցիոն մի դեպքի։

Այս տարվա սկզբին ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար  Ռաֆայել Հրայրի Հարությունյանի կնոջ՝ Ասթինե Ղարագյոզյանի «Անկյուն» ՍՊՆ-ն երկու անգամ մարզպետարանի կարիքների համար հայտարարված մատակարարման մրցույթում հաղթել է։ 

Գնումների թիվը, իհարկե, մեծ չէ. առաջին մրցույթի արդյունքում մարզպետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար  Ռաֆայել Հարությունյանի կնոջ ընկերությունը պարտավորվել է մարզպետարանին մատակարարել 174 հազար դրամի գրենական պիտույք։ Ընկերությունը մրցությում հաղթել է այս տարվա մարտի 11-ին։

Այս փաստը հստակ է դարձնում այն, որ համակարգը զերծ չէ կոռուպցիայից, և եթե վարչության պետն է կարողանում իր կնոջ ընկերության համար պետական գնումներ ապահովել, ապա չպետք է բացառել, որ առավել բարձրաստիճան պաշտոնյաները ևս հետ չեն մնում իրենց կրտսեր գործընկերներից։