«Գնա մոստից քցվի». Տարոն Մարգարյանի առաջարկը՝ անտուն կնոջը

imageՀայկան ժամանակ օրաթերը գրում է.
Երեւանի Նար-Դոսի 1-ին նրբանցք, 71 հասցեում ապրող Նինա Վերմիշյանը, ում տունն ամեն վայրկյան սպառնում է փլվել գլխին եւ ում այդ խնդրին ժամանակին անդրադարձել են բազմաթիվ լրատվամիջոցներ, չի դադարում հուսալ, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իրեն բնակարան է տալու: Բայց, ինչպես երեկ մեր զրույցում պնդում էր անելանելի վիճակում հայտնված կինը, քաղաքապետն իրեն առաջարկել է նետվել կամրջից: Նրա հետ մեր բլից հարցազրույցը, որի ընթացքում, ի դեպ, հաճախ հուզմունքը սեղմում էր կոկորդը, ներկայացնում ենք ստորեւ:

— Մի շաբաթ առաջ եմ գնացել Ավան, որտեղ ապրում է: Ինքը գիտի իմ վիճակը: Դուրսը սպասում էի առավոտ շուտ: Ասացի՝ տեսնեմ (դե քաղաքապետարանում չեմ կարողանում հանդիպել), ասեմ՝ այ պարոն Տարոն Մարգարյան, ընտրության ժամանակ բա ո՞նց մարդ ուղարկեցիր, երկու կոպեկ փող տվեց, ասաց՝ շտապ ձեզ պիտի էստեղից հանենք: Հիմա էս ի՞նչ է:

— Փողն ինչի՞ համար էր տալիս:

— Ընտրության համար, որ ընտրենք իրեն:

— Ընտրեցի՞ք:

— Հա, ու ընտրեցի:

— Փոշմանե՞լ եք:

— Բա ի՞նչ եմ արել: Գիտե՞ս ով էր եկել: Սամվել Մերթարջյանը՝ օգնականն է: Ասում էր՝ վա՜յ, էս ինչ տան մեջ եք մնում, Տարոն Մարգարյանը ընտրվի, ձեր տան հարցը կլուծի: Արդեն երկու տարի է…

— Փողը նույնպե՞ս Մերթարջյանն է տվել:

— Հա: Մորս գերեզման: 100 հազար դրամ է տվել:

— Բայց ընտրելու համար այդքան շատ տալի՞ս են:

— Դե տեսավ տունը, խղճաց, ասում է՝ ուտելու փող եմ տալիս: Ես սուտ չեմ ասի, ես ազնիվ լոռեցի եմ:

Վերադառնալով Տարոն Մարգարյանի բակ գնալու թեմային՝ Նինա Վերմիշյանը շարունակեց.

— Որ դուրս եկավ, մոտեցա, ասի՝ մի րոպե կանգնեք: Ասաց՝ ի՞նչ է եղել, ինչո՞ւ ես եկել տուն, ես նստավայր ունեմ, արի նստավայրս: Ասացի՝ մորս մեռցրեցիր, ինձ է՞լ ես մեռցնում, դու խաբեբա ես, ասացի: Պատասխանեց՝ լավ եմ անում, գնա մոստից քցվի: Մորդ նման էդ տան մեջ պիտի մեռնես:

— Դուք ակնկալում եք, որ Տարոն Մարգարյանը ձեզ տո՞ւն տա:

— Ձրի չեմ ուզում, 200քմ տարածք է իմ տունը, առաջարկում եմ դրա փոխարեն մի բնակարան տան: Վատառողջ եմ:

Դիտվել է 438 անգամ
 


Այս թեմայով