Տարոն Մարգարյանը շռայլ նվերը` Սերժ Սարգսյանի եղբորը

128745278-420x280Երևանի ավագանու այսօրվա նիստում հաստատվելու է մայրաքաղաքի 2016 թվականի բյուջեն: Բյուջեի նախագծով հաջորդ տարի ավելանալու են Երևանի եկամուտներն ու ծախսերը: Մասնավորապես, նախատեսվում է բյուջեն հաստատել եկամուտների գծով՝ 78 մլրդ 219 մլն 530.5 հազար դրամ, ծախսերի գծով՝ 78 մլրդ 369 մլն 530.5 հազար դրամ, դեֆիցիտը՝ 150 մլն դրամ:

Քաղաքապետարանը հաջորդ տարի ևս պատրաստվում է նվիրատվություններ կատարել ոչ կառավարական կազմակերպություններին, այդ նպատակով 1 մլրդ 129 մլն 062.5 հազար դրամ է նախատեսված՝ այս տարվա 1 մլրդ 037 մլն 869.3 հազարի փոխարեն: Նշենք, որ այս տողով նվիրատվություն է կատարվում նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած «Երևան» հիմնադրամին:

Տարոն Մարգարյանը այս գումարներից «փայ» է հանում նաև իր ծանոթ բարեկամների հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին: Այս գումարներից փոխանցում կկատարվի նաև Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի գլխավորած «Փյունիկ» հիմնադրամին:

Դիտվել է 1,019 անգամ
 


Այս թեմայով