Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Տարոն Մարգարյանի «ֆեյք» ջոկատը

Տարոն Մարգարյանի «ֆեյք» ջոկատը

taronՕրերս «Հայկական Ժամանակ» օրաթերթը հրապարակել էր մի  հոդված ««Գնա մոստից քցվի». Տարոն Մարգարյանի առաջարկը՝ անտուն կնոջը» վերտառությամբ: Հոդվածը իր մամուլի բաժնում հրապարակել էր նաև Politik.am լրատվականը: Նյութը հրապարակվելուն պես Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի «ֆեյք» ջոկատը անցավ գործի և սկսեց անխնա քննադատել հոդվածը: Մի կողմ թողնենք մեկնաբանությունների ադեկտավությանը՝ անդրադառնանք այն լուրերին, ըստ որոնց Տարոն Մարգարյանը ահռելի գումարներ է ծախսում ֆեյսբուք սոցիալական կայքում «ֆեյքերի» բանակ պահելու համար: Այն որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը ուռճացված է կարծում ենք որևէ մեկի համար գաղտնիք չէ և բոլորն են գիտակցում, որ քաղաքային բյուջեի մեծ մասը փոշիացվում է հնարովի հաստիքների  վրա: Հիմա անհրաժեշտ է, որպեսզի պատկան մարմինները ուշադրություն դարձնեն այս հարցին և ստուգումներ իրականացնեն, որպեսզի հանրության համար հասկանալի լինի, թե Երևանի քաղքապետարանի աշխատակազմի հաստիքների քանի տոկոսն է հնարովի: Վստահ ենք, որ այդ ստուգման արդյունքում մեծ գումարներ կխնայվեն և կուղվեն ավելի անհրաժեշտ ծրագրերի իրականացմանը: Իսկ  Տարոն Մարգարյանի «ֆեյք» բանակը դուրս կգա ֆեյսբուքից և ավելի իրական աշխատանքով կզբաղվի:

Դիտվել է 68 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy