Երևանցիներին թալանելու նոր միջոց

տարոն«Հայկական ժամանակ» թերթը այսօր գրել էր, որ Երևանի քաղաքապետարանը տուգանել է մի քաղաքացու ով չի զարդարել իր փոքրիկ կրպակը.«ՀՀ իշխանությունների՝ մարդկանց տուգանելու համար պատճառներ գտնելն արդեն ակնհայտորեն անցել է նույնիսկ անթույլատրելիության սահմանները։ Մեր ձեռքի տակ է Երեւանի քաղաքապետարանի կողմից մի քաղաքացու ուղարկված ծանուցում, որով քաղաքացուն հրավիրում են մասնակցելու իր դեմ հարուցված վարչական վարույթին։ Ոչ մի դեպքում չեք կռահի, թե ինչ «օրինախախտում» է թույլ տվել տվյալ քաղաքացին։ Ապօրինի շինարարությո՞ւն է արել։ Ոչ։ Չնախատեսված տեղում առեւտո՞ւր է իրականացրել։ Ոչ։ Աղբ է թափել փողոցո՞ւմ։ Ոչ..։ Քաղաքացու կատարած «հանցագործությունն» այն է, որ նա ամանորին չի զարդարել «իր տիրապետության տակ գտնվող անշարժ գույքը»,-գրել էր թերթը։

Սա իսկապես աբսուրդային քայլ է քաղաքապետարանի կողմից: Փաստորեն ամեն քայլի համար քաղաքապետարանը կարող է տուգանել այս կամ այն փոքր կրպակատիրոջը: Տարոն Մարգարյանի համար շատ կարևոր է, որ լցվի իր բյուջեն, քանի որ Երևանի քաղաքապետարանը իր կողմից հավաքած միջոցները չի փոխանցում պետբյուջե ու Տարոն Մարգարյանը կարող է իրեն շռայլություններ թույլ տալ:

  Այս առումով շատ կարևոր է, որ նոր գաղափարներ տրվեն Տարոն Մարգարյանին: Մի քանի գաղափար մենք պատրաստ ենք մեր կողմից առաջարկել: Օրինակ պարոն Տարոն Մարգարյանը կարող է տուգանել բոլոր այն քաղաքացիներին ում շները դրսում միզում են կամ հարկ սահմանել բոլոր նրանց համար ով ամռանը պատուհանները բաց կպահի, իսկ ձմռանը փակ պահելու համար:

Դիտվել է 388 անգամ
 


Այս թեմայով