Տաքսու վարորդները կազատվեն բոլոր տեսակի հարկե...

Հուլիսից սկսած՝ բոլոր անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից։  Այսօր Շիրակում տեղի ունեցած համաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հուլիսից սկսած՝ բոլոր անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից, այդ թվում՝ ամսական վճարումներից։

«Սա նշանակում է՝ նրանք Երևանում ամիսը 12 հազար դրամ, իսկ մարզերում 8 հազար դրամ ամսական վճարումներ անելու պարտավորություններից ազատվում են», – ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ սա արվում է համագործակցության մղումով․ կառավարությունն ազատում է հարկերից, իսկ տաքսիները բարձրացնում են որակը, որ ավելի շատ զբոսաշրջիկների ներգրավեն։