Թափուր աշխատատեղ կա. մարդիկ աշխատող են փնտրու...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ Հայաստանում կան աշխատատեղեր, բայց դրանք լրացված չեն.

«Խոսում ենք գործազրկության մասին, բայց երկրում թափուր աշխատատեղերի պրոբլեմ ունենք: Վերջին 15 օրվա ընթացքում երկու արտադրողական ձեռնարկության բացման եմ մասնակցել և սեփականտերերի հավաստիացմամբ՝ ավելի քան 1000 թափուր աշխատատեղ կա և մարդիկ այսօր աշխատող են փնտրում և չեն կարողանում գտնել», - ասաց վարչապետը խորհրդարանում 2020թ.-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

Նա նկատեց՝ այսօր հանրապետության բոլոր շինարարական հաստատությունները խրված են պատվերների մեջ՝ ավելացնելով, որ մյուս տարի ևս ստեղծվելու են նոր աշխատատեղեր: