Թալանել են փոխնախարարի տունը

Երեկ՝ հունվարի 24-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հունվարի 19-ի ժամը 03։20-ից մինչև հունվարի 23-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի պատշգամբի ճաղավանդակը, մտել տուն և բնակարանից հափշտակել ոսկյա և բրենդային կանացի ժամացույցներ, ոսկյա զարդեր և գումար։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: