Քաղաքացիների թալանը շարունակվում է

 

The gorge of Azat riverPolitik.am: ՓԱՍՏ: Տարիներ շարունակ լրատվամիջոցները գրում են, որ Գառնու ձոր այցելող զբոսաշրջիկներից ինչ-որ անհատներ անօրինական գումարներ են գանձում՝ նրանց որևէ ծառայություն չմատուցելով: Օրերս լինելով «Քարերի սիմֆոնիա»-ի տարածք ևս մեկ անգամ ականատես եղա, որ նշված անօրինականությունը շարունակվում է: Ավելին` նախկին 1000 դրամի փոխարեն այս անգամ այցելուները ստիպված են «Շմավոն Համբարձումյան» Ա/Ձ-ին վճարել արդեն իսկ 2000 դրամ: Գառնու ձորով դեպի «Խոսրովի անտառ» արգելոց գնացող ճանապարհին դրված է ուղղեփակոց, որի մոտ նստած պապիկը գումար է պահանջում բոլոր նրես մտնողներից: Ի դեպ, նշված անհատ ձեռնարկատիրոջը պատկանող հանգստի գոտին ուղղեփակոցից 2.5 կմ հեռավրության վրա է և ստացվում է, որ նա գումար է հավաքում անգամ այն մարդկանցից ովքեր հնարավոր է իր հանգստի գոտի չեն էլ մտնում:

Իսկ այսպես կոչված հանգստի գոտին միայն անվամբ է այդպիսին, քանի որ տարածքում աղբն ու անմխիթար վիճակը ոչ միայն թույլ չեն տալիս հանգստանալ, այլ զզվանք է առաջացնում:

Ի վերջո դուրս եկանք նշված տարածքից որևէ մաքուր տեղ չգտնելու համար: Տարիներ շարունակ լրատվամիջոցները գրում են այս թալանի մասին, սակայն չգիտես ինչու պատկան մարմինները և Գառնու համայնքապետը խուսափում են խնդրին լուծում տալուց: Ավելին՝ տարիներ առաջ Գառնու համայնքապետը դիմել էր ոստիկանություն, սակայն ոստիականությունն էլ վերջ չէր տվել այս թալանին:

Անի Ասլյան

Դիտվել է 170 անգամ
 


Այս թեմայով