Տաջիկստանում 15 զինյալ է ոչնչացվել սահմանապահ...

Նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը զինված խումբը հարձակում է գործել Տաջիկստանի եւ Ուզբեկստանի սահմանին գտնվող սահմանապահ ուղեկալի վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ 20 զինված անձ դիմակներով հարձակում է գործել Դուշանբեից դեպի արեւմուտք 60 կմ հեռավորության վրա գտնվող «Սուլթանաբադ» ջոկատի №4 «Իշկոբոդ» սահմանապահ ուղեկալի վրա: Հարձակման ընթացքում նրանք 5 ինքնաձիգ են առգրավվել:

Ուժային գործողությունների արդյունքում 15 զինյալ է ոչնչացվել, եւս 5-ը ձերբակալվել է: Նշվում է, որ ձերբակալման ընթացքում զոհվել են սահմանային զորքերի զինվորներն ու մեկ ոստիկան:

Դեպքի վայրում օպերատիվ-քննչական խումբ է ստեղծվել, հետաքննություն է ընթանում: