Տ. Կիրակոսյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և...

Հայաստանն առաջին ոսկե մեդալն է նվաճել երկրորդ Եվրոպական օլիմպիական խաղերում։ 52 կգ քաշային կարգում սամբիստ Տիգրան Կիրակոսյանը հունիսի 23-ին դարձավ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր։ Վճռորոշ գոտեմարտում հայ սամբիստը մրցում էր Ադրբեջանի ներկայացուցիչ Ագհասիֆ Սամադովի հետ և 4։0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ նրա նկատմամբ: Տիգրանի գոտեմարտին տեղում հետևում էր ՀԱՕԿ նախագահ Գագիկմ Ծառուկյանը, ով հաղթանակից հետո ևս մեկ անգամ վերահաստատեց, որ սա Մինսկ մեկնած մեր մարզիկների փայլուն հաղթարշավի սկիզբն է միայն: