Սյունիքի մարզում հուլիսի 10-ին արտահերթ ընտրություններ են. «Հայկական ժամանակ»

ընտրություն«Սյունիքի մարզի Ախլաթյան և Դարբաս համայնքներում հուլիսի 10-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են նշանակվել:Հիշեցնենք նշված համայնքների ղեկավարներ Արմեն Բեգլարյանն ու Մայիս Միրզոյանը զոհվեցին Մարտակերտի ճանապարհին հակառակորդի անօդաչու թոչող սարքի միջոցով ավտոբուսի ռմբակոծության հետևանքով։ 43 և 60– ամյա գյուղապետերը Սիսիանի ջոկատի կազմում Արցախ էին մեկնում ապրիլյան պատերազմի օրերին զինվորներին սատարելու համար։

Վաղվանից մինչև հունիսի 19-ը թեկնածուների առաջադրման համար նախատեսված ժամանակահատվածն Է։ Թեկնածուները ակտիվության ցուցաբերում են հատկապես Ախլաթյանում։ Մեր տեղեկություններով, այս գյուղում առաջադրվելու մտադրություն ունեն 3 անձինք։
Դարբասում ևս արդեն թեկնածուների անուններ են շրջանառվում։ Մասնավորապես, ըստ գյուղում տարածված տեղեկությունների առաջադրվելու մտադրություն ունի 1997-2012 թվականներին համայնքը ղեկավարած Ռոբերտ Խաչատրյանը։ Վերջինս ՀՀԿ-ական Է: Խոսվում է նաև, որ իր թեկնածությունն առաջադրելու է ավագանու անդամ Սաշա Ստեփանյանը։ Վերջինս հարում Է ԲՀԿ-ին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով