«SutNikol» գրաֆիտիները ներկով փակելու դեպքը ո...

Երեկ «Հրապարակ»-ը գրել էր, որ քաղաքացի Ավետիս Ավետիսյանը նախաձեռնություն է սկսկել և հրավիրում է Կասկադի տարածքից մաքրել «SutNikol» գրաֆիտիները․ «Նախաձեռնություն է եղել, սոցցանցերով մարդիկ գրել են, պայմանավորվել ենք, որ 6-30 իջնելու ենք՝ մաքրենք»,- ասել էր Ավետիսյանը։

Այսօր Էլ համացանացում տեսանյութ և լուսանակարներ տարածվեցին որոնցում երևում է, թե ինչպես են մի խումբ քաղաքացիներ ներկով փակում գրաֆիտիները` ի պաշտպանություն հեղափոխության արժեքների`մյուսներին ևս կոչ անելով միանալ նախաձեռնությանը:

Politik.am-ի հարցին, թե արդյոք գրաֆիտիներիը մաքրող քաղաքացիներից պարզաբանում չի պահանաջվել, կամ բերման չեն ենթարկվել, ինչպես եղավ «SutNikol» նախաձեռնության անդմաներ Արթուր Դանիելյանի, Նարեկ Սամսոնյանի ու Կոստանտին Տեր-Նակալյանի դեպքում, ոստիակնությունից պատասխանեցին, որ իրենց կոմից գրաֆիտիները մաքրելու դեքպը չի արձանագրվել:

Համացանցում տեղադրված լուսանկարներից երևում է, որ գրաֆիտիները ներկողներից մեկը նաև ՔՊ անդամ է, և ոստիկանության ցանկության դեպքում հնարավոր է ճշտել, թե ովքեր են գրաֆիտիները ներկողները: