Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեսբուքյան իր էջում գրել էր․ «Հիշում եմ` Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ ռեստորանի տնօրեն ընկերս պատմում էր, թե ոնց Սարգսյանենք մի 40 հոգով եկան կնոջ ծնունդը նշեցին, հաշիվն էլ հետո պետբյուջեից փոխանցեցին, այն էլ մի քանի անգամ հիշեցնելուց հետո»։
Այս հայտարարությունն արվեց մամուլի այն հրապարակումներից հետո, որոնք վերաբերվում էին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կազմակերպած խաշկերույթին։ Ըստ էության իշխանական քարոզչամեքենան փորձում էր խլացնել Արարատ Միրզոյանին վերաբերվող հրապարակումը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի այս հայտարարությունը պետք է իրավապահների ուշադրությանն արժանանա։ Կամ պետք է գործ հարուցվի և ապացուցվի, որ Տիգրան Սարգսյանը պետական միջոցների հաշվին անձնական ծախսեր է հոգացել, կամ պետք է արձանագրվի, որ բարձրաստիճան չինովնիկը սուտ մատնությամբ է հանդես եկել։
Հրապարակումից ժամեր անց Հովսեփ Կուբատյանը հեռացրել է գրառումը։