Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ինչ կապ ունեն Բուդաղյանները Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի հետ

Ինչ կապ ունեն Բուդաղյանները Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի հետ

14322183471293Բացահայտվել է Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործը:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ բացահայտվել է Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործը: Հարուցված քրեական գործի շրջանակներում կան ձերբակալվածներ: Թղթակիցը փորձել է տեղեկությունը ճշտել ԱԱԾ լրատվական ծառայությունից, սակայն առայժմ դա չի հաջողվել:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ի երեկոյան անհայտ անձինք Սյունիքի մարզի Կապան- Գորիս ավտոճանապարհի վրա կրակոցներ են արձակել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «Lexus« մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, կրակոցների պահին ավտոմեքենայում եղել են մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նրա օգնականն ու վարորդը:
Կրակահերթից ոչ ոք չէր տուժել, վիրավորներ ևս չեն եղել:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Իսկ օրեր առաջ Գլխավոր դատախազությունը քրեական գործի վարույթի իրականացումը հանձնարարել էր ԱԱԾ քննչական վարչությանը:
Ի դեպ, այսօր armlur.am-ը գրել էր, որ խուզարկություն է իրականացվել Բուդաղյանների տանը:

Դիտվել է 343 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy