Home » ՄԱՄՈՒԼ » Իշխանության վերնախավում բուռն քննարկվում է Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության հարցը

Իշխանության վերնախավում բուռն քննարկվում է Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության հարցը

Սուրիկ Խաչատրյանը խաբել է Սերժ Սարգսյանին և Հովիկ Աբրահամյանին   «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ինչ դիրքորոշում ունի Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյա»:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ իշխանության վերնախավում բուռն քննարկվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության և նրա հետագա ճակատագրի հարցը: Նշվում է, որ Ս. Խաչատրյանը մի քանի օր շարունակ Երևանում իշխանության ամենատարբեր ներկայացուցիչների հետ քննարկել է իր «ճակատագիրը», բայց այդպես էլ ոչ մի կոնկրետ հայտարարի չգալով՝ անորոշության մեջ մեկնել է հայրենի Կապան: Մեր տեղեկություններով՝ Ս. Խաչատրյանն այս օրերին շատ անտրամադիր է ու ոչ ոքի հետ չի խոսում:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ինչ դիրքորոշում ունի Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, ու արդյոք Սյունիքի մարզպետը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի, սակայն մեզ չհաջողվեց պատասխան ստանալ: Գրավոր հարցերն ուղղեցինք ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանին, որը մինչև օրվա ավարտը այդպես էլ չպատասխանեց մեր հարցերին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 90 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy