Սուրեն Խաչատրյանն ամենօրյա կապի մեջ է կալանավորված որդու հետ (Photo)

36666Սուրեն Խաչատրյանի տղային ցուցադրաբար տեղափոխելու օպերացիան տապալված է:

ՀՀ քննչական կոմիտեն երկու անգամ տեղեկատվություն է տարածել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տղայի՝ Տիգրան Խաչատրյանի, «Սդղի Գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպին նրա հնարավոր մասնակցության վերաբերյալ:

25.07.2015-ին քննչական կոմիտեի կայքում տեղադրվեց հաղորդագրություն, որի համաձայն՝ «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով այսօր ձերբակալվել է Տիգրան Խաչատրյանը»:

Այս հաղորդագրությանը երկու օր անց հաջորդած երկրորդ հաղորդագրությունը (27.07.2015), որի համաձայն «Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորվել է»:

Հուլիսի 25-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի կայքում հրապարկվեց տեղեկատվություն, որ Տիգրան Խաչատրյանը գործով տուժած Հարություն Զաքարյանի հետ առերեսումից հետո է ձերբակալվել, որի մասին քննչական կոմիտեի և ոչ մի հաղորդագրությունում ասված չէ:

Տիգրան Խաչատրյանին մինչ մեղադրանք առաջադրելը «shamshyan.com» կայքը հրապարակեց լուսանկարներ, թե ինչպես են «Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հատուկ ջոկատայինները դիմակավորված ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից Հայաստանի քննչական կոմիտե տեղափոխում Սյունիքի մարզպետի տղային: Նույն դեպքի առիթով լուսանկարներ հրապարակեց նաև «Ֆոտոլուր» գործակալությունը:

Վերջինիս լուսանկարներում նկատում ենք, որ Տիգրան Խաչատրյանի տաբատի գրպանում կան իրեր կամ առարկաներ: Որքանով մենք ենք տեղյակ ձերբակալվածների պահման վայրում առգրավվում է ձերբակալվածի իրերը և փոխանցվում է քննություն իրականացնող մարմնին, սակայն Խաչատրյանի գրպանում եղածն ըստ էության պետք է բջջային հեռախոս լինի, քանի որ բացի կապի միջոցից դժվար թե մարզպետի տղայի համար այդ ընթացքում  առավել անհրաժեշտ առարկա պետք լինի: «Shamshyan.com» կայքի նույն հրապարակման մեջ կա նաև մարզպետ Սուրեն Խաչատրյանի լուսանկարը, որն ըստ էության ուղեկցել է հատուկ ջոկատայիններին: Ձերբակալված անձի մոտ կապի միջոց լինելու հանգամանքը չի կարելի համարել պատահական անգործության հետևանք, քանի որ քրեական հետախուզության գլխավոր վարչության հատուկ ջոկատայինները պատահական անձանց չեն տեղափոխում:

Այսքանից հետո կարելի է կարծել, որ Սուրեն Խաչատրյանի տղային ցուցադրաբար տեղափոխելու օպերացիան տապալված է և դժվար  է հավատալ, որ Քննչական կոմիտեն արժանահավատ քննություն կիրականացնի:

Surik Khachatryan's son Tigran Khachatryan was  brought to court

 


Այս թեմայով